14:00 Լուրերը մեկ տողով. Աշխատակիցների բողոքներ, ճանապարհ փակելու սպառնալիք, Ալիևի նոր հայտարարություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· «Երևանի Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները պահանջում են բացել մեկ շաբաթից փակ գործարանը և վերականգնել բնականոն աշխատանքը։
· «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, արդյունք չտված բողոքից հետո, շարժվում են դեպի Երևան–Սևան ավտոմայրուղի՝ այն փակելու նպատակով։
· Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում հայտնաբերված խախտումների հետևանքով համայնքապետարանին առաջարկվել է խզել վարձակալության պայմանագրերը, որոնցից երկուսն արդեն դադարեցվել են։
· Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ժոզեպ Բորելի պաշտոնից հեռանալուց հետո Ադրբեջանի և Եվրոպական հանձնաժողովի հարաբերությունները սկսել են բարելավվել։
· Ադրբեջանի նախագահը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին ամբողջությամբ վերացնել Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907-րդ ուղղումը։
· Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է Իրանի հայտարարությունից հետո, իսկ մի շարք նավեր անցել են առանց տեղորոշման ազդանշանի։
· Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, ըստ աղբյուրների, հրաժարականից հետո կնշանակվի ԱՄՆ-ում դեսպան։
· Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և չհաշտվել օկուպացիայի հետ։
· Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ նրան մեղադրելով Վրաստանի ինքնիշխանությունը չհարգելու մեջ։
· Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ Թեհրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։
· Օդերևութաբանները կանխատեսում են, որ մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կպահպանվի շոգ եղանակը, իսկ հուլիսի 16-ից ջերմաստիճանը կնվազի 4–5 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծան...
18:00 Լուրերը մեկ տողով. Ռոսատոմի նոր առաջարկը Հայաստանին, ռազմական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ատ...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախա...
09:00 Լուրերը մեկ տողով. ԱՄՆ–Իրան նոր զարգացումներ, Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թի...