«Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարանը շուտով կկայացնի վճիռ
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, շուրջ հինգ տարի քննվող աղմկահարույց գործով մեղադրողն ու տուժող կողմը պահանջել են մեղավոր ճանաչել ամբաստանյալներին, իսկ պաշտպանության կողմը՝ արդարացնել։ Գործը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դատաքննության ընթացքում դատարանն անթույլատրելի ապացույց է ճանաչել Արտուշ Սիմոնյանի տան բակի տեսախցիկների DVR տեսագրությունը։ Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը պնդում է, որ այդ տեսանյութում երևում է՝ առաջին կրակոցն արձակվել է Արտուշ Սիմոնյանի կողմից, և որոշումը պատրաստվում են բողոքարկել։
Փաստաբանի խոսքով՝ գործով ներկայացված շարժառիթը՝ կենդանաբանական այգու մսի մատակարարման հետ կապված ֆինանսական վեճը, հիմնված է վիճարկվող ցուցմունքների վրա և խախտում է անմեղության կանխավարկածը։ Նա նաև պնդում է, որ գործի նյութերը չեն հաստատում այն վարկածը, թե տուժող կողմը սպանության նպատակով է գնացել Սիմոնյանի տուն։
Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռում տեղի ունեցած զինված ընդհարման հետևանքով սպանվել էին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ «Քանաքեռցի Տույը», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, ինչպես նաև ևս երկու անձ։ Գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Սիմոնյանի որդիներին և նրանց մտերիմներից մեկին։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...