Իրանական լրատվամիջոցները սպառնում են արևմտյան քաղաքական գործիչների սպանությամբ
Իրանական կառավարամետ «Hamshahri» թերթը հրապարակել է սկանդալային նկար, որտեղ պատկերված են ավելի քան մեկ տասնյակ քաղաքական գործիչներ, և սպառնացել նրանց սպանությամբ։
Կոլաժի վերևում գրված է «Վրեժն անխուսափելի է», իսկ դրա ներքևում պարզաբանվում է, որ այդ «հանցագործ» անձինք պետք է մահանան։ Պատկերված քաղաքական գործիչների թվում է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Բացի Մերցից, կոլաժում ներկայացված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նետանյահուն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, ինչպես նաև այլ առաջատար քաղաքական գործիչներ ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Թրամփն ու Նետանյահուն պատկերված են էջի ամենավերևի մասում. նրանք առանձնացված են հատուկ կերպով և նշանառության տակ են վերցված։
Սպառնալիքներով պատկերազարդումը հրապարակած «Hamshahri» պարբերականը սովորական թերթ չէ։ Այն թողարկվում է Թեհրանի քաղաքապետարանի կողմից։ Հատկանշական է, որ անցյալում թերթը գլխավորել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա ներկայումս խորհրդարանի խոսնակն է, համարվում է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի հետ ռեժիմի հարաբերություններում։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
