Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը
Բահրեյնում գործարկվել է անվտանգության համակարգը՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու հարձակման պատճառով։
Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է օդային տագնապի ազդանշանների միացման մասին, իսկ քաղաքացիներին կոչ է արվել տեղափոխվել մոտակա անվտանգ վայրեր։ Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բահրեյնի տարածքում հարված է հասցվել ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային, որտեղ այժմ հրդեհ է բռնկվել։
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ երկրի ՀՕՊ ուժերը հետ են մղել բալիստիկ ու թևավոր հրթիռներով, ինչպես նաև անօդաչու սարքերով իրականացված հարձակումները։ ԱՄԷ-ի գերատեսչության փոխանցմամբ՝ երկրի տարբեր հատվածներում բնակիչների լսած պայթյունների ձայները պայմանավորված են եղել հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքով, որոնք որսացել են օդային թիրախները։ Իրավիճակի կտրուկ սրումը հետևանք է ԱՄՆ-ի այն հայտարարության, որով Վաշինգտոնը հայտնել էր Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին՝ Հորմուզի նեղուցում իրանական ուժերի կողմից քաղաքացիական նավի վրա կատարված հարձակման պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...