ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ հարվածների երրորդ փուլի ավարտի մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել է շաբաթվա ընթացքում Իրանի ուղղությամբ իրականացված հարվածների երրորդ փուլի եզրափակման մասին։ Ըստ ամերիկյան զինվորականների՝ այս գործողությունը պատասխան քայլ էր վերջերս Հորմուզի նեղուցում Իրանի ուժերի կողմից Կիպրոսի դրոշով ընթացող կոնտեյներատար նավի վրա կատարված հարձակմանը։
CENTCOM-ի հաղորդմամբ՝ վերջին գործողությունների շրջանակում խոցման է ենթարկվել մոտ 140 ռազմական նշանակության օբյեկտ, որոնց թվում են անօդաչու ու հրթիռային համակարգեր, ռազմածովային թիրախներ, զինամթերքի պահեստարաններ, կապուղիներ և ափամերձ դիտարկման կետեր։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա երեք գիշերների ընթացքում Միացյալ Նահանգները գրոհել է ավելի քան 300 թիրախ։ Վաշինգտոնում վստահեցնում են, որ այս գործողությունների նպատակն էր նվազեցնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային և քաղաքացիական նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունները։
Միևնույն ժամանակ, CENTCOM-ը նշել է, որ մայիսի սկզբից ի վեր ամերիկացի զինծառայողներն ապահովել են նեղուցով ավելի քան 800 առևտրային նավի անվտանգ նավարկությունը, որոնցով ընդհանուր առմամբ փոխադրվել է շուրջ 400 միլիոն բարել նավթ։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...