Ուկրաինայում բնակվող գործարարը կարող է դառնալ Մոլդովայի վարչապետ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ «Գործողության և համերաշխության կուսակցության» անդամների հետ խորհրդակցությունների արդյունքում ստորագրել է հրամանագիր, որով վարչապետի թեկնածու է առաջադրել Վասիլի Տոֆանին։
Նախագահի պարզաբանմամբ՝ ձևավորվելիք նոր կառավարության գլխավոր նպատակներն են լինելու տնտեսության զարգացումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաև արդարադատության համակարգի մաքրումը կոռուպցիայից։ Գործող օրենսդրության համաձայն՝ առաջադրված թեկնածուն 15-օրյա ժամկետում պարտավոր է խորհրդարանի դատին հանձնել իր կաբինետի կազմն ու ծրագիրը։ Կառավարության հաստատման համար անհրաժեշտ է 101 պատգամավորներից նվազագույնը 51-ի կողմ ձայնը, մինչդեռ խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող կուսակցությունն իր տնօրինության տակ ունի 63 մանդատ։
Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, հանրությանը հայտնի դարձավ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի հրաժարականի մասին։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել էր. «Այսօր իմ վարչապետական ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...