Մարդիկ վարկերի տակ ճռռում են. Նարեկ Կարապետյանը Սիսում լսել է գյուղացիներին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ միասին շարունակում է իրականացնել համայնքային այցելություններ՝ տեղում ծանոթանալով գյուղացիների մտահոգություններին։ Հերթական այցի ընթացքում նրանք ֆիքսել են Արարատի մարզի Սիս համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։
«Գյուղացին, մարդն ի՞նչ է ուզում, արժանապատիվ ապրել, չարչարանքին համապատասխան ապրել։ Այսօր մարդիկ վարկերի տակ ճռռում են, լույսի պես բերքը չեն կարողանում վաճառել։ Գյուղացին դրանով է ապրում։ Մեր երկիրը սրտացավ տիրոջ կարիք ունի»,-ասել է Սիսի մի բնակիչ իր տանը հյուրընկալած Նարեկ Կարապետյանին։
Կարապետյանը պարզաբանել է, որ սա առաջին դեպքն է, երբ Փաշինյանի քաղաքական ուժն ընտրական գործընթացներում ստանում է այդքան ցածր տոկոսով ձայներ, իսկ իրենք ունեցել են ընդամենը 6 ամիս ժամանակ։
«Մարդիկ մեզ վստահել են, մարդիկ պետք է տեսնեն, որ եկանք, երկար մնալու ենք ու փոխելու ենք»,-ասել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...