Խամենեին երդվել է վրեժխնդիր լինել Իրանի նահատակների համար
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրենք երդվում են վրեժխնդիր լինել իրենց նահատակված առաջնորդի և երկու պատերազմների բոլոր նահատակների մաքուր արյան համար:
«Նահատակված մեր առաջնորդին ես ասում եմ. Մենք երդվում ենք, որ հանցագործ ու խայտառակված մարդասպաններից վրեժխնդիր կլինենք քո մաքուր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար:
Այս վրեժխնդրությունը մեր ազգի պահանջն է, և այն անպայման կիրականանա: Այս հանցագործները, որոնց անունները հայտնի են վերից վար, իրենց գերեզմաններ կտանեն սեփական անկողնում խաղաղ մահանալու չիրականացված հույսը: Նրանք պետք է իմանան, որ այս գործը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնատար անձի ներկայությունից:
Լինենք մենք այստեղ, թե ոչ, դա կիրագործվի, և շուտով ողջ աշխարհի ազատատենչ ժողովուրդների միջից մարդիկ կկատարեն այս աստվածային առաքելության իրենց հասանելիք մասը», — հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...