12:00 Լուրերը մեկ տողով. Բողոքի ակցիա, անվտանգության ահազանգեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
·ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները Կոտայքում և Երևանում բողոքի ակցիաներ են անցկացրել՝ ի աջակցություն կալանավորված գործարարի։
· Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ «Արարատցեմենտը» շարունակում է աշխատել ամբողջ արտադրական հզորությամբ։
· 2026-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը երկրի արտաքին առևտրում ևս կրճատվել է։
· ՆԳՆ-ն երեխաներին կոչ է արել առցանց խաղերում չհայտնել անձնական տվյալներ և կասկածելի իրավիճակների դեպքում դիմել ծնողներին կամ վստահելի մեծահասակներին։
· Կրասնոդարի միջազգային օդանավակայանում հետաձգվել է 23 չվերթ, այդ թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող ավիաչվերթները։
· CNN-ի տվյալներով՝ Իրանը, ենթադրաբար, սկսել է վերականգնել հարվածներից վնասված միջուկային օբյեկտների ենթակառուցվածքները, ինչն արձանագրվել է արբանյակային լուսանկարներով։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծան...
18:00 Լուրերը մեկ տողով. Ռոսատոմի նոր առաջարկը Հայաստանին, ռազմական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ատ...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախա...
10:00 Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ, Թուրքիայի հայտարարություններ և Հայաստանի ներքաղաքական օրակարգը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի...