Քաղաքականություն

«Համավճարի» շուրջ աղմուկից հետո՝ ԱՀԱ հիմնադրամի պաշտոնական պարզաբանումը

«Համավճարի» շուրջ աղմուկից հետո՝ ԱՀԱ հիմնադրամի պաշտոնական պարզաբանումը

Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամը հայտարարություն է տարածել․


«Հարգելի՛ քաղաքացիներ,


Տեղեկացնում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ ԱՀԱ հիմնադրամը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։


Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ից մինչ օրս մասնագիտացված խորհրդատվության և այցերի սպասարկման համավճարների չափը կազմել է հատուցման ներկայացված ընդհանուր ծավալի 0.82%–ը, մինչդեռ սույն թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 0.86%։ Համավճարի ընդհանուր չափն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ներկայացված ընդհանուր ծավալի մեջ նույնպես նվազել է․ հունվար – մայիս ամիսներին համավճարի մասնաբաժինը կազմել է 1.6%, իսկ հունիսի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում՝ 1.51%։ 


Խնդրում ենք հետևել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կիրառվող մեխանիզմների և բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներին և բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող համավճարները վճարելիս հետևողական լինել ստուգելու դրանց համապատասխանությունը և չափերը»,- ասվում է հայտարարությունում։


Հավելենք՝ Auroranews.am-ը ֆեյսբուքում նկատել է տարբեր օգտատերերի գառումներ։  Սոցիալական ցանցերում տարածվող բազմաթիվ գրառումները վկայում են, որ ծնողները դժգոհում են երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության համար կիրառվող համավճարից՝ պնդելով, որ նախկինում անվճար ծառայությունների մի մասը դարձել է վճարովի։ 


Կից ներկայացնում ենք տարբեր օգտատերի գրառումներ․ նրանք դժգոհում են անվճար բժշկական ապահովագրության փաթեթից։


image.png 221.4 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250