Քաղաքականություն

Սկանդալային մեղադրանք ԱՄՆ նախագահի դեմ․ լրագրողը պնդում է՝ Թրամփը բռնաբարել է իրեն

Սկանդալային մեղադրանք ԱՄՆ նախագահի դեմ․ լրագրողը պնդում է՝ Թրամփը բռնաբարել է իրեն

Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վճարել 5.8 միլիոն դոլար՝ լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի կողմից նրա դեմ ներկայացված սեռական ոտնձգության հայցի շրջանակներում, հաղորդում է Associated Press-ը։


2023 թվականին Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր ճանաչեց և պարտավորեցրեց Քերոլին վճարել 5 միլիոն դոլար, սակայն նրա փաստաբանները բողոքարկեցին որոշումը։


Հունիսի վերջին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց բողոքարկումը, ինչը ստիպեց Քերոլի փաստաբաններին պահանջել վճարում։ Դատավոր Լյուիս Կապլանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և պարտավորեցրեց Թրամփին վճարել 5 միլիոն դոլար գումարած տարիների ընթացքում կուտակված տոկոսները։


Քերոլը 1993-ից 2019 թվականներին սյունակագիր է եղել Elle ամսագրի համար։ Նա իր հուշագրություններում, որոնցից հատվածներ հրապարակվեցին 2019 թվականին, պնդել է, որ Թրամփը բռնաբարել է իրեն Նյու Յորքի Bergdorf Goodman հանդերձարանում։ Սա, ենթադրաբար, տեղի է ունեցել մոտավորապես 1996 թվականին։ Ատենակալները բռնաբարությունը չի ճանաչել։ Սակայն Թրամփը մեղավոր ճանաչվեց Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։


Նախագահի փաստաբանների խոսքով՝ Քերոլը «20 տարուց ավելի է սպասել՝ կեղծ մեղադրանք առաջադրելու Դոնալդ Թրամփին, որին նա քաղաքականապես դեմ է»։ Ինքը Թրամփը Truth Social-ում գրել է, որ «երբեք չի հանդիպել» Քերոլին, բացի տիկնոջ այն ժամանակվա ամուսնու հետ ընկերությունում մեկ անգամ պատահական շփումից։ Թրամփը Քերոլի՝ իր դեմ հարուցված դատական ​​հայցը բնութագրել է որպես ԱՄՆ դատական ​​համակարգի կողմից օգտագործվող քաղաքական զենք։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250