Փաշինյանը նոր նախաձեռնություն է քննարկել․ քաղաքացիները կարող են ֆինանսավորել ԶԼՄ-ներին, ՔՀԿ-ներին և կուսակցություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգով քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ անելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը։
Մասնավորապես, նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով գործարկել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ըստ ներկայացվածի՝ այս համակարգի ներդրմամբ նպատակ է հետապնդվում ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, խթանել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությունը, ինչպես նաև բարձրացնել դրանց գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Շեշտվել է նաև նոր համակարգի միջոցով քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը: Խորհրդակցության ավարտին վարչապետը նշել է, որ համակարգի նպատակն է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել աջակցելու իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև երաշխավորել ֆինանսավորման թափանցիկությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել քննարկման ընթացքում հնչած դիտարկումների հիման վրա վերջնական տեսքի բերել ներկայացված նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...