Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ լրատվամիջոցներում հրապարակված նյութերն ուսումնասիրելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կկատարի համապարփակ ուսումնասիրություն՝ կապված լրատվամիջոցներում հրապարակված նյութերի հետ։ Այս մասին փոխանցում է News.am-ը։
Որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը կգնահատի վարչապետի 2026 թվականի մայիսի 15-ի N 439-Ա որոշման կատարման ընթացքը և դրա վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները։
Աշխատանքային խումբը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։
Խմբում ընդգրկված են նաև Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը,
վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կեսոյանը,
սոցիալական հարցերի վարչության պետ Սերգեյ Թաշչյանը,
Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Այվազյանը։
Որոշմամբ սահմանվել է, որ աշխատանքային խումբը մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը պետք է վարչապետին ներկայացնի ուսումնասիրության վերջնական արդյունքները։
Նշվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է պետական կառավարման մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ, կատարել հարցումներ, ինչպես նաև քննարկումներին հրավիրել պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների։
Բացի այդ, մի շարք գերատեսչությունների ղեկավարներին և Կոտայքի մարզպետին հանձնարարվել է ապահովել աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրված պաշտոնատար անձանց մասնակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...