Հայաստանը 80 տոննա օգնություն է փոխանցել Լիբանանին
Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին կայացել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։
Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև տվյալ երկրի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի և լիբանանցի ժողովրդի հետ՝ շեշտելով, որ այս մարդասիրական աջակցությունը երկու ժողովուրդներին միավորող պատմական բարեկամության, համերաշխության ու փոխադարձ վստահության հերթական ապացույցն է։ Նա հայտնել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակական ներդրում ունենալ այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների լուծմանը։
Իր հերթին գեներալ Բասսամ Նաբուլսին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանի համար այս դժվարին շրջանում ցուցաբերված օգնության և համերաշխության համար՝ հավելելով, որ այս աջակցությունը բարձր է գնահատվում թե՛ Լիբանանի կառավարության, թե՛ ժողովրդի կողմից։
Հայաստանի կողմից ուղարկված շուրջ 80 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է սննդամթերք, դեղորայք, բժշկական նշանակության պարագաներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Մարդասիրական բեռը, հատելով Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարայի անցակետը, Լիբանան է հասցվել ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...