Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը «խաբար չէր».Կարապետյան
Տնային կալանքի պայմաններում քաղաքական գործընթացներին տնից հետևելու և երկու ամիս ազատություն չունենալու վերաբերյալ Սամվել Կարապետյանը նշել է, որ ազատ լինելու դեպքում ավելի ակտիվ կլինեին և ավելի արագ կճանապարհեին Փաշինյանին։
Հարցին, թե արդյոք երկու ամիս կրկին ազատություն չունենալը և քաղաքական գործընթացներին տնից հետևելը ինչ-որ ձևով կսահմանափակի կամ կղեկավարի իր ակտիվությունը, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ ազատ լինելու պարագայում, իհարկե, ավելի ակտիվ կլինեին և ավելի արագ կճանապարհեին Փաշինյանին։
Ինչ վերաբերում է հեռացնելու գաղտնի պլանին, նա կոչ է արել ուշադիր հետևել՝ հավելելով, որ գաղտնի պլանով արդեն ճանապարհել են Ալեն Սիմոնյանին։ Դիտարկմանը, թե փաստորեն իրենք են ճանապարհել, նա արձագանքել է. «Բա ո՞վ, Փաշինյանը խաբար չէր»։ Կարապետյանն ընդգծել է, որ մեխանիզմի գլուխն արդեն չկա, և հիմա Փաշինյանը դարձել է անգլուխ ձիավոր։ Խոսելով աջակիցների մասին՝ նա նշել է, որ թիմն իրոք մեղմում է տնային կալանքի դժվարությունը, ունեն շատ լավ թիմ, հավաքվում են, իրար լավ բառեր ասում, հույս տալիս ու գնում առաջ։
Տանը քաղաքացիների հետ հանդիպումների մասշտաբների մասին խոսելիս նշել է, որ նախկին շրջանում տեսած մասշտաբով, իհարկե, ոչ, բայց տարբեր չափսերի կլինեն։ Անդրադառնալով Հայաստանում ունեցած բիզնեսներին և դրանց վրա սահմանափակումների ազդեցությանը՝ Կարապետյանը հայտնել է, որ Ռուսաստան արտահանում չեն իրականացրել, աշխատել են ներքին դաշտում։ Իր խոսքի վերջում նա շնորհակալություն է հայտնել և վանկարկել՝ «Ուժե՛ղ Հայաստան, ուժե՛ղ Հայաստան, ուժե՛ղ Հայաստան»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...