Էրդողանը ՆԱՏՕ-ի առաջնորդներին ատրճանակներ է նվիրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին դաշինքի ղեկավարներին հանձնել է անվանական փորագրությամբ ատրճանակներ և մարտական փամփուշտներ։
Անկարայում ընթացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը դաշինքի առաջնորդներին նվիրել է անվանական փորագրությամբ ատրճանակներ ու մարտական փամփուշտներ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի անվտանգության ծառայությունը ստուգման նպատակով արդեն վերցրել է նրան հասանելիք ատրճանակը, որից հետո ծրագրվում է այն փոխադրել Բելգիա՝ տեղական բոլոր իրավական ընթացակարգերին ու պահման կանոններին համապատասխան։
Եվրոպացի մյուս ղեկավարները նախընտրել են իրենց նվերները վերցնել ավելի ուշ։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Նիդերլանդների վարչապետ Ռոբ Ետտենը հայտնել են, որ իրենց ատրճանակները կթողնեն Թուրքիայում, որպեսզի դրանք նախազրկվեն մարտական վիճակից և միայն դրանից հետո տեղափոխվեն հայրենիք։ Պաշտոնյաների ձևակերպմամբ՝ թանկարժեք արարողակարգային ատրճանակները, ամենայն հավանականությամբ, անցնում են պաշտոնական նվերների արժեքի համար Եվրամիությունում սահմանված թույլատրելի սահմանը, ուստի առաջնորդները, հավանաբար, հնարավորություն չեն ունենա դրանք պահել որպես անձնական սեփականություն։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...