2026-ի հունիսը պատմության ամենաշոգն է եղել Արևմտյան Եվրոպայում
2026 թվականի ամռան առաջին ամիսը դարձել է ամենատաքը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների պատմության մեջ և երկրորդը՝ ամբողջ աշխարհում:
Եվրոպական Copernicus Climate Change Service (C3S) կլիմայական ծառայության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հունիս ամիսը Արևմտյան Եվրոպայում դիտարկումների ողջ ընթացքում ճանաչվել է ամենաշոգը, իսկ համաշխարհային մակարդակով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Մասնագետների հաղորդմամբ՝ հունիսի երկրորդ կեսին Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի մեծ հատվածում մոլեգնել է անոմալ տապի ռեկորդային ալիք։ Մի շարք պետություններում թարմացվել են ինչպես ամսական, այնպես էլ բացարձակ ջերմաստիճանային ցուցանիշները, իսկ արտակարգ շոգ եղանակը հանգեցրել է բարձր ջերմաստիճանով պայմանավորված մահվան դեպքերի ավելացման։
Անոմալիայի հիմնական պատճառներից մեկը համաշխարհային օվկիանոսի մակերևույթի աննախադեպ բարձր ջերմաստիճանն է, որը հունիսին հասել է 20,86°C-ի։ Սա տվյալ ամսվա համար պատմական ամենաբարձր ցուցանիշն է, որը փոքր-ինչ գերազանցել է 2024 թվականի հունիսի ռեկորդը։
Ջերմաստիճանի առավել ուժգին աճ է արձանագրվել Միջերկրական ծովի արևմտյան մասում և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ գոտիներում։ Գիտնականները փաստում են նաև Խաղաղ օվկիանոսի հասարակածային շրջանում Էլ Նինյո երևույթի ակտիվացումը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում գլոբալ տաքացման համար։
Միջին տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում օդի ջերմաստիճանը 1991–2020 թվականների կլիմայական նորմայից բարձր է եղել 3,06°C-ով, իսկ ընդհանուր մայրցամաքում նորման գերազանցվել է 1,78°C-ով։
Բացի անտանելի շոգից, Եվրոպայի մեծ մասում նկատվել է երաշտ։ Տեղումների անբավարարությունն ու հողի չորությունը մեծացրել են անտառային հրդեհների բռնկման ռիսկերը, հատկապես Պիրենեյան թերակղզում ու Ֆրանսիայի հարավային շրջաններում, ինչպես նաև սրել են երաշտի վտանգը մայրցամաքի արևելքում։
Copernicus-ի փորձագետների եզրակացությամբ՝ մայիսին սկզբնավորված, հունիսին շարունակված և հուլիսի սկզբին վերստին սաստկացած տապի ալիքների այս շարքը վկայում է այն մասին, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով արտակարգ ջերմաստիճանային երևույթները դառնում են ավելի հաճախակի ու ինտենսիվ։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...