Դանիայի վարչապետը հիասթափված է, որ Թրամփը չի փոխել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում։ Այդ մասին հայտնում է EFE գործակալությունը։
«Երեկ լսեցի ԱՄՆ նախագահի հայտարարությունները, և կարծում եմ՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում, ցավոք, շատ հստակ է։ Սակայն մեր դիրքորոշումն էլ նույնքան հստակ է, որքան միշտ եղել է։ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ», - ասել է Ֆրեդերիկսենը։
Նրա խոսքով՝ Դանիան ակնկալում է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ իր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Մենք ինքնիշխան պետություն ենք, և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ընդգծել է նա։
Ֆրեդերիկսենի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին պնդել էր, որ Գրենլանդիան պետք է գտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Նա նաև կրկնել էր իր նախկին մեղադրանքը, թե Դանիան բավարար քայլեր չի ձեռնարկում արկտիկական այդ տարածքի պաշտպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...