Սամվել Կարապետյանն անդրադարձել է մանդատները վերցնելու թեմային
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում, եթե հաշվի առնվեն ընդդիմադիր ուժերի «վառած» քվեները, որոնցից օգտվել է ՔՊ-ն։
Իշխող ուժը փորձում է սա արձանագրել որպես հաղթանակ, և իրենց աջակցողների հետ միասին տարածում են այն թեզը, թե ընդդիմադիրները չպետք է վերցնեն մանդատները։ Ըստ դաշինքի ղեկավարի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում իշխանությունը հնարավորություն կստանա միանձնյա ղեկավարել խորհրդարանը։ Կան ուժեր, որոնք կապահովեն ինչպես Սահմանադրական մեծամասնությունը, այնպես էլ ցանկացած քվեարկություն, մյուս կողմից էլ առկա է իշխանության լեգիտիմության ապահովման հարցը։ Սամվել Կարապետյանը ցանկանում է այս հարցը քննարկել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու համար՝ կվերցնեն մանդատները, թե ոչ, սակայն շեշտել է, որ իրենք պայքարելու են։
Մանդատները վերցնելու առումով դեռ ժամանակ կա։ Այժմ դիմել են Սահմանադրական դատարան և ակտիվորեն ներգրավվելու են այդ գործընթացներին, քանի որ ՍԴ-ում ընթանալու է բաց քննարկում, իսկ այդ օրերին տեղի է ունենալու հանրահավաք։ Դաշինքի առաջնորդի պնդմամբ՝ ՍԴ-ն պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ոչ ոք չի կասկածում, որ ԲՀԿ-ն անցել է 4% շեմը, սակայն բոլորի աչքի առաջ չեղարկվել է երկու ընտրատարածքի արդյունք, և հարցին տրվել է լիովին ապօրինի լուծում։ Այդ պատճառով ցանկանում են, որ դատարանում նախ ճիշտ որոշում կայացվի, և եթե անհրաժեշտ է՝ անցկացվեն նոր ընտրություններ։ Սամվել Կարապետյանը հույս ունի, որ ՍԴ-ն ճիշտ որոշում կկայացնի, և կոչ է անում այն կուսակցություններին, որոնք իսկապես ունեն ցանկություն, պայքարում են ու Փաշինյանի հետ խաղեր չեն խաղում, բաց ու թափանցիկ մասնակցել այս գործընթացներին։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...