Ո՞վ պետք է որոշի ընդդիմության մանդատների հարցը. Մելիքյանի առաջարկը
Ընտրությունները տոտալ կեղծված են։ Դա տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև՝ թե՛ քարոզարշավից առաջ (օրինակ՝ թոշակները «արտահերթ» բարձրացնելով), թե՛ ընտրարշավի ընթացքում (վարչական ռեսուրս, քաղաքական հետապնդումներ և այլն) և թե՛ քվեարկության օրը։ Այս մասին գրել է Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այնուհանդերձ, քպ-ին չի հաջողվել ստանալ ցանկալի արդյունք՝ ո՛չ սահմանադրական մեծամասնություն, ո՛չ էլ 50%+1 ընտրողի քվե։ Չի հաջողվել՝ անգամ տոտալ ընտրակեղծիքով։ Ու դա տեղի է ունեցել մեր գիտակից քաղաքացիների աննախադեպ ակտիվության շնորհիվ։
Մե՞ծ բան է, թե՞ պարզապես փոքր մխիթարանք է։ Չգիտեմ։
Ամեն դեպքում, փաստն այն է, որ ընդդիմությանը քվե տված քաղաքացիներս, ինչպես և 2021-ին, քվե ենք տվել իշխանափոխության, այլ ոչ թե ընդդիմության հետ ատելության խոսքով հարաբերվող քպ-ի խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար։
Ի վերջո՝ ո՞րն է ճիշտ - վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։
Առաջարկում եմ այս հարցը լուծել հենց ընտրողների կարծիքը գերակա համարելով։ Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե». թող ընտրողներն իրենք որոշեն՝ իրենց ընտրած մարդկանց լիազորում են վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Այս ընթացքում էլ թող հանրային դաշտում ներկայացվեն և քննարկվեն կողմ և դեմ բոլոր փաստարկները»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուր...