Վարորդների համար նոր վերահսկողություն․ տեսախցիկները կարձանագրեն մեքենայի սրահի խախտումները
Քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն ենք կազմել այս տարի: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Անցած տարվա համեմատությամբ մենք կրկնակի ավելի ենք կազմել: Այսինքն՝ վարչարարությունը խստացվել է: Բայց պետք է կրկնեմ. սա այն իրավախախտումն է, որը մարդու գիտակցության մեջ պետք է տպվի, որ դա իր կյանքի կամ ամենամտերիմ, հարազատ երեխայի կյանքի ու առողջության հետ կապ ունի»,- ասել է նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ վտանգավոր է նաև հեռախոսով խոսելը կամ տեքստեր գրելը, և որ դա, արագության հետ զուգորդվելով, կարող է դառնալ ճակատագրական կյանքի համար:
«Առաջիկայում կսկսենք նաև տրանսպորտային միջոցի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը... Ունենք տեխնիկապես հագեցած պարեկային տրանսպորտային միջոց, որը կգործարկենք այս տարի: Այն 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները: Ասեմ, որ արձանագրել ենք նաև հեռախոս օգտագործելու 19 հազար դեպք»,- ասաց նա:
Իրավախախտումների դեմ պայքարի համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հորդորեց «կպնել գրպանին, առանց կոմպրոմիսի», այդ դեպքում կլուծվի հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամերգայի...
Հունիսի 1-ին ՆԳՆ-ն երեխաներին հրավիրում է մեծ տոնախմբության․ անակնկալներ, շոուներ և նվերներ
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գուն...