Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս նախընտրական ու արդեն նաև հետընտրական թոհուբոհի մեջ չափազանց հետաքրքիր մի տվյալ, կարծես, ուշադրությունից դուրս մնաց: Խոսքն ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թվի մասին է: Տեսեք. 2005 թվականին եղել է 2 մլն 317 հազար 162 մարդ, 2008 թ.՝ 2 մլն 390 հազար, 2012 թ.՝ 2 մլն 501 հազար 597, 2017 թ.՝ 2 մլն 585 հազար 134, 2018 թ.՝ 2 մլն 591 հազար 276: Դժվար չէ նկատել, որ 2005-2018 թվականների միջակայքում ընտրողների թիվը սահուն աճել է՝ բնակչության բնական աճին համահունչ կամ զուգահեռ:
Իսկ հետո՝ արդեն 2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ 2018-ից ընդամենը մի քանի հազարով ավելի մարդ է եղել ցուցակներում: Բայց, ահա, 2026 թվականին, այսինքն՝ այս ընտրություններում պաշտոնապես հայտարարվեց 2 մլն 503 հազար 981 ընտրող, այսինքն՝ մոտ 90 հազարով քիչ, քան 5 տարի առաջ:
Սա՝ այն դեպքում, երբ պատերազմը և կորոնավարակը 2021-ից առաջ են եղել՝ 2020-ին: Բայց ընտրողների թիվը զգալիորեն նվազել է: Ավելին, եթե գումարենք այն, որ բազմաթիվ հայրենազրկված արցախցիներ (հազարավորներ) ստացել են ՀՀ քաղաքացիություն և ընդգրկվել են նաև ընտրական ցուցակներում, ապա պարզ է դառնում, որ շատ մեծ թվով է նվազել գրանցված ընտրողների թիվը՝ 2021-ի համեմատ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը նվազել է մոտ 100 հազար մարդով: Սա չափազանց լուրջ ցուցիչ է:
Նմանատիպ հոդվածներ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
Երևանում երեկ տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահա...
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...