Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Այս մասին Auroranews-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
«Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»,- նշեցին դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք` լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստանի» մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...