Այլ

14:00 Լուրերը մեկ տողով. Ձայների կորուստ, վերահաշվարկի պահանջ և պատերազմական նոր տագնապ

14:00 Լուրերը մեկ տողով. Ձայների կորուստ, վերահաշվարկի պահանջ և պատերազմական նոր տագնապ

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար ստացվել է 30 դիմում՝ 555 տեղամասի քվեարկության արդյունքները վերանայելու պահանջով։


• Մանդատներից հրաժարվելու հնարավոր որոշման ֆոնին հրապարակվել են ընտրությունների նախնական տվյալները, ըստ որոնց՝ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ:


• «Հայաստան» դաշինքը նախապատրաստում է փաստերի փաթեթը և ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով կդիմի Սահմանադրական դատարան։


• «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչել է ընտրությունների նախնական արդյունքները և հույս հայտնել, որ իշխանությունը կիրականացնի իրական պետական վերափոխումներ։


• Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչը հայտարարել է ընտրություններում ձայների կեղծման մասին, ինչի պատճառով ընդդիմությունը կորցրել է քվեների առնվազն 20%-ը։


• Իրավապաշտպանը հայտարարել է ընտրությունների տոտալ կեղծման մասին և առաջարկել հանրաքվեի միջոցով որոշել ընդդիմադիր մանդատները վերցնելու հարցը։


• Իսրայելական բանակը նոր ավիահարվածների մասին նախազգուշացում է տարածել և հորդորել Լիբանանի Տյուրոս քաղաքի բնակչությանն անհապաղ տարհանվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250