Դանիել Իոաննիսյանը հրապարակել է վիճակագրություն ընտրատեղամասերից
«Անկախ դիտորդ»-ը շարունակում է ամփոփել ընտրությունների ընթացքում իրականացված դիտորդական առաքելության արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ մինչ այս պահը դիտորդներին հաջողվել է այցելել հանրապետության 1830 ընտրատեղամաս, ինչը կազմում է բոլոր ընտրատեղամասերի շուրջ 92 տոկոսը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ տարբեր բնույթի խախտումներ արձանագրվել են դիտարկված ընտրատեղամասերի մոտ 44 տոկոսում։ Դրանց զգալի մասը վերաբերում է ընտրական գործընթացի կազմակերպմանն ու քվեարկության գաղտնիության ապահովմանը։ Արձանագրվել են նաև ընթացակարգային խախտումներ, քարոզչության դեպքեր, ինչպես նաև առանձին տեղամասերում լարված իրավիճակներ և վեճեր։
Դիտորդների գնահատմամբ՝ որոշ դեպքերում արձանագրված խախտումները կարող էին ռիսկեր ստեղծել քվեարկության գաղտնիության պահպանման համար։ Քարոզչության դրսևորումները հիմնականում կապված են եղել քաղաքական ուժերի խորհրդանիշներով կամ քարոզչական բովանդակությամբ հագուստի և տարբերանշանների օգտագործման հետ, որոնք, ըստ ներկայացված տեղեկությունների, հիմնականում արձանագրվել են օրվա սկզբին և հետագայում կարգավորվել։
Դաշինքը հրապարակել է նաև վիճակագրություն այն դեպքերի վերաբերյալ, երբ հնարավոր է եղել պարզել խախտումների հեղինակներին։ Ըստ ներկայացված տվյալների՝ խախտումների մի մասը վերագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, քաղաքական ուժերի վստահված անձանց, ընտրողներին և առանձին դեպքերում՝ ոստիկանության ծառայողներին։
«Անկախ դիտորդ»-ը նշում է, որ տվյալների հավաքագրումն ու մշակումն շարունակվում են, իսկ ընտրական գործընթացի ավարտից հետո կներկայացվի առավել ամբողջական զեկույց՝ արձանագրված խախտումների, դրանց բնույթի և ընտրությունների ընդհանուր գնահատականի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Հայաստան-Ադրբեջան բանակցությունների փակագծերը բացվեցին, Շոյգուի զգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըն...
19:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքացուն հարվածել են Փաշինյանի նվիրած քարտեզի համար, Սիմոնյանը դատի կտա «Euronews»-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ընտրակաշառքի դեպք է բացահայտվել Նոր Խարբերդում․ լիազոր անդամը, ըստ ոս...
20:00 Լուրերը մեկ տողով. Բելառուսի արձագանքը Նվեր Ծառուկյանի գործին, Երմակի շուրջ ծավալվող կոռուպցիոն դրաման
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Բելառուսը քննարկում է Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ...
11:00 Լուրերը մեկ տողով. Նարեկ Կարապետյանի շուրջ սկանդալը թեժանում է, Պեսկովի կոշտ հայտարարությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Նարեկ Կարապետյանի շուրջ սկանդալը շարունակում է խորանալ․ իշխանու...