Ռուսաստանից նոր սահմանափակումներ․ ո՞ր երկրում ամբողջությամբ դադարեցվեց բենզինի կանխիկ վաճառքը
Ղրիմի թերակղզում «մի քանի օրով» ամբողջությամբ դադարեցվել է բենզինի կանխիկ վաճառքը։ Ազատ վաճառքում կտրոններ չկան և մոտ ապագայում չեն լինի, այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Որոշումն ընդունվել է թերակղզում ավտոմոբիլային վառելիքի պակասի պատճառով։
Ակսյոնովի խոսքով՝ կոմունալ ծառայությունները, շտապօգնության մեքենաները, իրավապահ մարմինները և հասարակական տրանսպորտը «լիովին ապահովված են վառելիքով»։
Astra Telegram ալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի առնվազն 14 շրջանում և Ղրիմում բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցվել։ Սանկտ Պետերբուրգում նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով անձի համար նախատեված է 50 լիտր բենզին։ Բելգորոդի և Կուրսկի մարզերում «Ռոսնեֆտ»-ի բենզալցակայանները ժամանակավորապես սահմանափակել են բենզինի մատակարարումը տարաներով: Մոսկվայի մարզի և Մոսկվայի՝ «Լուկոյլ» և «Գազպրոմ» բենզալցակայաններում նույնպես հաստատվել են դիզվառելիքի ու բենզինի սահմանափակումներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Auroranews.am-ը հայտնել էր, որ վառելիքային ճգնաժամը Ղրիմում խորանում է։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...