Ռուսաստանում աշխատող հայաստանցիները կբախվեն խնդիրների․ Շոյգուի աղմկահարույց հայտարարությունը
Երևանի իշխանությունները գիտակցում են, որ առանց Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ Հայաստանը «մեղմ ասած՝ դժվար ժամանակներ» կունենա: Այս մասին հայտարարաել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«ՀՀ իշխանությունները չեն կարող չհասկանալ, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ակնհայտ առավելություն է Հայաստանի համար», - հայտարարել է Շոյգուն։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին՝ թվարկելով առավելությունները։ Ես միայն կավելացնեմ, որ այս միությանը մասնակցելու 10-ամյա ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է գրեթե եռապատկած՝ 10,5 միլիարդ դոլարից հասնելով ավելի քան 29 միլիարդ դոլարի։ Ավելին, վերջին երեք տարիներին գրանցվել է 40% աճ։ ԵԱՏՄ շուկան ներառում է ավելի քան 185 միլիոն սպառող, և եթե հաշվի առնենք արտաքին գործընկերների հետ ազատ առևտրի համաձայնագրերը, այդ թիվը հասնում է 700 միլիոնի։ Հայաստանի տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ. Երևանը շուկաներ չունի Եվրոպայում»,- ասվում է Շոյգուի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ։
«Միայն գյուղատնտեսական արտադրանքի մեջ Հայաստանը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար, որի ավելի քան 96%-ը սպառվում է Ռուսաստանի կողմից։ ՀՀ իշխանությունները չեն կարող չհասկանալ, որ երկիրը ո՛չ եվրոպական չափանիշներին համապատասխանող հավաստագիր ունի իր ապրանքների համար, ո՛չ էլ դրանց շուկաներ։ Միայն գյուղատնտեսական արտադրանքի մեջ, որի ավելի քան 96%-ը սպառվում է Ռուսաստանի կողմից, երկիրը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր», - նշվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...