Քաղաքականություն

Ռուսաստանից սենսացիոն հայտարարություն՝ Հայաստանի ղեկավարությունը կանգնած է ծանր ընտրության առաջ

Ռուսաստանից սենսացիոն հայտարարություն՝ Հայաստանի ղեկավարությունը կանգնած է ծանր ընտրության առաջ

Հայաստանի ղեկավարությունը և աշխարհի շատ առաջնորդներ ներկայումս ճնշում են զգում արևմտյան երկրների կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չպետք է քննադատել այդ ճնշմանը  դիմակայելու անկարողության համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի պատգամավոր և Եվրասիա ՀԿ-ների խորհրդի նախագահ Ալենա Արշինովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՀՖ) շրջանակներում։


Ինչպես բացատրել է պատգամավորը, հայ ժողովուրդը միշտ պատմական կապեր է ունեցել Ռուսաստանի հետ տարբեր ժամանակներում։ Նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդները շատ սերտորեն կապված են և երբեք չեն դադարի կապված լինելուց՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն է իշխանության գլուխ կանգնած Հայաստանում։ 

 

«Մենք մոտավորապես հասկանում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ ճնշում է կրում արևմտյան երկրների կողմից, նույն ճնշումը, որին ներկայումս բախվում են աշխարհի շատ առաջնորդներ։ Պարզապես բոլորը տարբեր կերպ են հաղթահարում այս ճնշումը։ Եվ, թերևս, Նիկոլ Փաշինյանին այսօր չի կարելի մեղադրել այն բանի համար, որ նա գտնվում է հսկայական ճնշման տակ և միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել այն», - նշել է Արշինովան։


Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունն այժմ դժվարին իրավիճակում է. ում հետ ընկերանալ, ուր գնալ, մնալ Եվրասիական տնտեսական միությունում ( ԵԱՏՄ), թե՞ միանալ Եվրամիությանը։


  

2025 թվականի գարնանը Հայաստանն ընդունեց օրենք, որով հայտարարեց Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, չնայած միությունն ինքը երկրին անդամակցություն չէր առաջարկել։ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Երևանը ճանաչում է իր միաժամանակյա անդամակցության անհամատեղելիությունն և ԵՄ-ում , և՛ ԵՏՄ-ում, բայց որ երկիրը հնարավորինս երկար կհամապատասխանեցնի իր օրակարգը երկու միությունների հետ։


Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի՝ միանա՞ ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր է «մեղմ և խելացի ամուսնալուծություն»։ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է Աստանայում կայացած ԵՏՄ գագաթնաժողովում։ Ռուսաստանի, Բելառուսի , Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, որում արտահայտել են իրենց ընդհանուր դիրքորոշումը Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵՏՄ-ում մնալու վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250