Օվերչուկի ուղերձը՝ Երևանին․ դա չպետք է արվի Ռուսաստանի հաշվին
Հայաստանը կարող է ընտրություն կատարել հօգուտ Եվրոպական միության, եթե գտնում է, որ դա ավելի ձեռնտու տարբերակ է, սակայն դա չպետք է արվի Ռուսաստանի հաշվին։ Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով Երևանի ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավոր վերջնական հարաբերությունների խզման մասին հարցին։
Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կողմ է այն որոշումներին, որոնք հենց հայ ժողովուրդն է համարում լավագույնն իր համար։ Ըստ նրա՝ Եվրամիությանն անդամակցելու կամ այդ ուղղությամբ գնալու որոշումը բացառապես Երևանի իրավասությունների տիրույթում է, եթե երկրում առկա է նման ցանկություն։
Միևնույն ժամանակ, Օվերչուկը հատուկ ընդգծել է, որ արտաքին քաղաքական կողմնորոշման նման փոփոխությունը չպետք է բացասաբար անդրադառնա Ռուսաստանի Դաշնության շահերի վրա կամ իրականացվի վերջինիս հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...