ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բիբարը, վարդը փչացել ա, ես դրա փողը կտամ. Փաշինյան
Այն արտահանողները, որոնք անարդարացիորեն արտահանման խնդիրների են բախվել, կառավարությունից աջակցություն կստանան։ Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Սուբսիդավորման ծրագրեր կանենք, որ տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն․․․ Բիբա՞ր ա փչանում, ես, կառավարությունն էդ բիբարի փողը կտանք, վա՞րդ ա, կտամ, բայց էդ ամեն ինչի արդյունքում Հայաստանում բիբարի արտադրությունն էլ, արտահանումն էլ աճելու են»,- պնդում է Փաշինյանը։
Նա պարզաբանեց, թե ինչու է հատուկ շեշտադրում «անարդարացիորեն» բառը, քանի որ որոշ արտադրանքներ իսկապես սահմանված չափանիշներին չեն համապատասխանում։
Նրա խոսքով՝ այսօր արդեն մեր երկրից պատվիրակություններ են մեկնել արտահանման համար բանակցությունների։ Պնդում է, թե առաջիկայում վարդերի, միրգ-բանջարեղենի գնման համար առաջարկ կլինի։
Ըստ Փաշինյանի՝ այս պատմության մեջ վատ լուրն այն է, որ մեր արտադրության ծավալներն այդքան մեծ չեն, և եվրոպական սուպերմարկետների մեկ ցանցը կարող է մեր ամբողջ արտադրանքը գնել։ Ու, ըստ Փաշինյանի, այստեղ նաև լուր կա, որ մենք մեծ խնդիրներ չենք ունենա։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի շուկայում ունեցած սահմանափակումներին, Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ միակ պաշտոնյան է, որ միաժամանակ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Խոստացավ, թե ընտրություններից հետո կվերադառնա ու բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի։
Շեշտում է՝ ամեն դեպքում Հայաստանը շարունակելու է արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման և բալանսավորման գիծը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...