Սենսացիոն լուր՝ Մոսկվայից․ Հայաստանը նույն ճակատագրին կարժանանա, ինչ Ուկրաինան․ Վոլոդին
Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ քննադատությամբ ՝ հայտարարելով, որ նա օգտագործում է երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ՝ Եվրոպական միությանն անդամակցելու ուղեգիծն առաջ տանելու համար:
«Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունն օգտագործում է Եվրամիություն անցնելու համար։ Փորձում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ-ի հաշվին։ Առաջին հերթին՝ Ռուսաստանին», - գրել է Վոլոդինը։
Նրա հայտարարության համար առիթ են հանդիսացել Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը «կվճարի ամեն փչացած պղպեղի համար», որը սահմանափակումների պատճառով չի մատակարարվի Ռուսաստան:
Պետդումայի խոսնակը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները բնակչությանը չեն տեղեկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին: Նրա խոսքով, այդ դեպքում «բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ», Ռուսաստանից անդրսահմանային դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն, միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ հայկական արտադրանքի, այդ թվում ՝ բանջարեղենի, մրգերի, ալկոհոլի եւ հանքային ջրի մատակարարումները կարող են դադարեցվել:
«Նույնը եղել է Ուկրաինայում։ ԵՄ-ի հետ ինտեգրվելու որոշում կայացնելիս մի բան էին ասում։ Իրականում պարզվեց, որ նույն Ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ, ըստ էության, այդպես էլ թույլ չտվեցին», - հայտարարել է Վոլոդինը։
Պետդումայի նախագահի կարծիքով ՝ «նույնը սպասում է նաև Հայաստանին»։
«Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանին ԵՄ-ին միացնելու և մշակում է այն։ Ընդ որում, փորձում է անդամակցության բոլոր ծախսերը տեղափոխել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա», - նշել է նա։
Վերջում Վոլոդինը հայտարարել է.
«Ակնհայտ է, որ նրան չի մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրը և Հայաստանի պետականությունը։ Տվյալ դեպքում համարում է, որ այդպիսով կպահպանի անձնական իշխանությունը։ Թանկ կլինի գինը»,- եզրափակել է Վոլոդինը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...