Ռուսաստանից նոր աղմկահարույց հայտարարություն՝ Հայկական ծիրանը կարելի է փոխարինել
Հայկական ծիրանը կարելի է փոխարինել՝ ավելացնելով ներմուծումները Թուրքիայից, Ուզբեկստանից և Տաջիկստանից, իսկ քաղցր բալը՝ Ուզբեկստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Մոլդովայից։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «Руспродсоюз»-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Լեոնովը։
Ավելի վաղ Россельхознадзор-ը հայտնել էր, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից կեռասի, քաղցր բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։
«Ներմուծողները կկարողանան մեծացնել մատակարարումներն այլընտրանքային երկրներից, քանի որ գործող լոգիստիկ սխեմաներն արդեն հարմարեցված են տարբեր մատակարարների միջև արագ անցում կատարելու համար»,- նշել է Լեոնովը։
Նրա խոսքով՝ հայկական խաղողը կարելի է փոխարինել Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից ներմուծվող խաղողով, կեռասը՝ Սերբիայից և Մոլդովայից, նեկտարինը՝ Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից, իսկ դեղձը՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Վրաստանից ներմուծվող մատակարարումներով։
Նա նաև նշել է, որ հայկական մրգերն ու կորիզավոր պտուղները ռուսական ներմուծման մեջ զբաղեցնում են փոքր բաժին. «Հետևաբար դրանց ներմուծման սահմանափակումը էական ազդեցություն չի ունենա մատակարարումների ընդհանուր ծավալի վրա»,-հավելել է փորձագետը։
«Ռուսաստանի մրգաբանջարեղենային շուկան ունի բարձր աստիճանի դիվերսիֆիկացում, ինչը թույլ է տալիս արագ հարմարվել տեսականու ցանկացած փոփոխության»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...