Պուտինը նոր պահանջ է ներկայացրել՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար
Ռուսաստանում օտարերկրացիների քաղաքացիության ստացման կանոնները խստացվել են։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով փոփոխություններ են կատարվում օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ քաղաքացիություն շնորհելու ընթացակարգում։ Այսուհետ դիմումատուները պարտավոր են պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել իրենց երկրում դատվածության բացակայության կամ առկա հանցագործությունների վերաբերյալ դատավճիռների մասին:
Ըստ սահմանված նոր կարգի՝ պահանջվող փաստաթուղթը պետք է տրամադրված լինի հայցողի քաղաքացիության երկրի իրավասու մարմինների կողմից։ Ընդ որում, սահմանվել է նաև հստակ ժամկետ. տեղեկանքը վավերական է համարվելու միայն այն դեպքում, եթե տրվել է դիմումի ներկայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։
Նոր իրավական կարգավորումներում նախատեսվել է նաև բացառություն որոշակի խմբի համար: Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են Ռուսաստանի տարածք, մինչև 2028 թվականի հունվարի 1-ը հնարավորություն կունենան դիմել քաղաքացիության համար՝ առանց դատվածության մասին նշված փաստաթուղթը պարտադիր ներկայացնելու։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...