Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ․ Պեսկովի շոկային ուղերձը՝ Զելենսկուն
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են դադարեցվել կարճ ժամկետում, եթե կիևյան իշխանությունները համապատասխան հրաման արձակեն իրենց զինված ուժերին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Զելենսկուն և պատերազմի ավարտին մինչև տարեվերջ, ապա պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ։ Մենք էլ այդ մասին բազմիցս խոսել ենք, այդ մասին խոսել է նախագահը ՝ արտաքին գործերի նախարարությունում ղեկավար կազմի առջև ելույթ ունենալիս»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հակամարտության արագ հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգի ուկրաինական զորքերին լքել այն տարածքները, որոնք Մոսկվան դիտարկում է որպես Ռուսաստանի Դաշնության վարչական միավորներ։ Պեսկովը շեշտել է, որ այս դիրքորոշումը նոր չէ և նախկինում ևս հնչեցվել է ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից։
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ երկրի ղեկավարն այս պայմանների մասին մանրամասն խոսել է նաև Արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԴ կողմի՝ հարցի նմանօրինակ կարգավորումը թույլ կտա իրավիճակը հարթել հաշված ժամերի ընթացքում։