Հայաստանի շահերին հակասող որոշումներ են պարտադրել․ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել
Գեղարքունիքում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը 7 երկրից ձեռք բերեծ զենքեր են ցուցադրել շքերթի ժամանակ։
«Երբ մենք մեկ-երկու երկրներից էինք զենք ձեռք բերում, եղել են վճռական պահեր, երբ որ մեր զենքի մատակարարման ճամփեն փակել են, եղել են պահեր՝ մենք 100 միլիոնով փող ենք փոխանցած եղել, բայց մեր զենքը չեն տվել մեզ, որովհետև մեզ ուզել են Հայաստանի շահերին հակասող որոշումներ պարտադրել։
Ես ձեր օգնությամբ, միայն ու միայն ձեր շնորհիվ, ես կայացել եմ ոտքերիս վրա ամուր կանգնել Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ամբողջ միջազգային զենքի շուկան մեզ համար բաց է։
Նրա դիտարկմամբ, երբ մենք զենքը մի երկրից ենք բերում՝ դա ազդեցության լծակ է։
«Ոնց ուզեն՝ կօգտագործեն, մի օր տրամադրությունը լավ չի լինի՝ կասեն այսպես պետք է անենք, այնպես պետք է անենք, բայց երբ մենք զենքը յոթ տարբեր երկրից ենք ձեռք բերում, ընդհակառակ, իրենք են սկսում մրցակցել իրար հետ, ու դա տեղի է ունեցել։ Մենք սկսեցինք կոնկրետ երկրների հետ պայմանավորվել զենք առնելու շուրջ, իրենց զենքի շուկայում մրցակից երկրները եկան, մեզ ավելի լավ առաջարկներ տվեցին, ավելի լավ գներ տվեցին։ Հետո մյուսները եկան՝ պայմանները ավելի լավացրեցին։ Արդյունքում, մենք այսօր ունենք նոր բանակ»,- ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...