Քաղաքականություն Կարևոր

Սկանդալային հայտարարություն Ռուսաստանից՝ թող փորձեն ռուսական գազը փոխարինել եվրոպականով և կտեսնեն՝ ինչ կլինի

Սկանդալային հայտարարություն Ռուսաստանից՝ թող փորձեն ռուսական գազը փոխարինել եվրոպականով և կտեսնեն՝ ինչ կլինի

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը «Վեստի» լրատվական գործակալության լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում խորհուրդ է տվել Հայաստանին փորձել ռուսական գազը փոխարինել եվրոպականով և տեսնել, թե ինչ կլինի։


Լրագրողը նախարարից հարցրել է, թե արդյոք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի։


«Լավ, թող փորձեն, դա իրենց ընտրությունն է։ Բայց առայժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ մասամբ շնորհիվ ռուսական էժան էներգակիրների, նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում։ Թող փորձեն այն փոխարինել եվրոպականով, և կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ցիվիլևը։


Ավելի վաղ  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ գազի հարցը զգայուն է Հայաստանի համար։


Հավելենք՝  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըն էլ հայտնել էր, որ նախնական գնահատականներով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էներգետիկ արտոնությունների չեղարկման պատճառով Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250