Ռուսաստանի փոխարեն՝ այլ պետության վրա են խաղադրույք կատարում․ Քոչարյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերաշարադրել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների պատմությունը՝ ձգտելով դուր գալ Անկարային։ Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին ղեկավարներից և ոչ մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման համար։ Սակայն Փաշինյանը, նրա կարծիքով, ավելի առաջ է գնացել և սկսել է վերանայել պատմական իրադարձությունների նկատմամբ բուն մոտեցումը։
«Նա պարզապես փորձում է վերաշարադրել պատմությունը և արդեն իսկ անում է դա», - ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հավելել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաշալի հասկանում են Եվրամիությանն անդամակցելու անիրատեսական լինելը և, փաստացի, Ռուսաստանի փոխարեն խաղադրույք են կատարում տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման վրա։
«Խոսքը Եվրամիությանն անդամակցելու մասին չէ։ Խոսքը, պատկերավոր ասած, Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությամբ փոխարինելու մասին է», - վստահեցրել է Քոչարյանը։
Երկրի նախկին ղեկավարի կարծիքով՝ Փաշինյանը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Անկարայի հետ՝ համաշխարհային աշխարհաքաղաքականության փոփոխությունների և միջազգային հարաբերությունների նախկին մոդելի թուլացման ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...