ՌԴ-ում ընդունվեց նոր սահմանափակումներ՝ օտարերկրացիների համար․ խիստ կանոններ կգործեն
2026 թվականի հունիսից Ռուսաստանի Դաշնությունում սկսում են գործել օրենսդրական մի շարք նոր կարգավորումներ: Դրանցից առանցքայինները վերաբերում են երկիր մուտք գործող օտարերկրացիների հաշվառման կանոնների խստացմանը և հատուկ ռազմական գործողության մասնակիցների ընտանիքների անդամների սոցիալական աջակցության ընդլայնմանը:
Հունիսի 30-ից երկարաձգվում է ՌԴ օտարերկրյա քաղաքացիների մուտքի պայմանների և կանոնների փորձարկման ժամկետը: Այս փորձնական ծրագիրը, որը ներառում է նաև միգրանտների կենսաչափական տվյալների պարտադիր հավաքագրումը, կգործի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին երկու տարում երկրում ընդունվել է միգրացիոն քաղաքականության բարելավմանն ուղղված 25 դաշնային օրենք:
Բացի այդ, հունիսի 5-ից ուժի մեջ է մտնում զինծառայողների հարազատների արձակուրդի իրավունքի մասին օրենքը։ Այսուհետ զինվորականների ծնողներից կամ զավակներից մեկը հնարավորություն կունենա արձակուրդ ձևակերպել հենց այն ժամանակահատվածում, երբ գործողության մասնակիցը գտնվում է արձակուրդում։ Զուգահեռաբար շարունակում են գործել նաև վարկային պարտավորությունների դուրսգրման և հողատարածքների վարձակալության պայմանագրերի ավտոմատ երկարաձգման մեխանիզմները:
Ամսվա սկզբից նախատեսվում են նաև այլ իրավական փոփոխություններ: Հունիսի 5-ից ուժի մեջ է մտնում օրենք, որը թույլ է տալիս ներգրավել ՌԴ զինված ուժերը՝ արտերկրում հետապնդման կամ կալանքի տակ գտնվող քաղաքացիների պաշտպանության համար: Իսկ հունիսի 1-ից «ԴՈՄ.ՌՖ» ընկերությունը օրենքով կներգրավվի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման աշխատանքներում:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...