Պապոյանը՝ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազանգից է խոսել․ ինչ են որոշել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, բոլոր հարցերը կլուծվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Դրանք տեխնիկական հարցեր են, անկեղծ ասեմ, այսօր էլ քննարկվել են հարցեր, երկու ձուկ արտադրող ընկերություն բացվել է, կարծում եմ, որ ամսի 7-8-ից հետո բոլորը հերթով կբացվի, աշխատանքային հարցեր են, մեծ հաշվով տեխնիկական մեծ խնդիր չկա:
Էկոնոմիկայի նախարարությունը զուգահեռ դրան մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել Եվրոպական Միություն, Մերձավոր արևելք՝ արտահանման, աջակցման, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, մաքսատուրքի փոխհատուցման, երբեմն նաև IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցման համար, ճիշտ է Եվրոպական Միության արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ավելի ագրեսիվ ենք ու նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- նշել է Պապոյանը:
Պապոյանը նաև շեշտել է, որ իր տեղակալը վերջերս հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է եղել ու բոլոր կողմերը հակված են եղել խնդրին լուծում տալուն. «Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո այս հարցերին շատ արագ լուծում կտանք»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...