Մենք կհասնենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակին․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդգծելով, որ այդ նպատակի իրագործումը կհանգեցնի արտաքին քաղաքականության հավասարակշռման գործընթացի ավարտին և նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար։
Փաշինյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում՝ անդրադառնալով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
«Ես համոզված եմ, որ մենք կհասնենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակին, ինչը նշանակում է, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կհասնի իր լրումին՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար ունենալ նոր որակի պետություն»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն ինքնին վկայում է արտաքին քաղաքական հարաբերություններում անհամաչափության մասին։
«Եթե մենք Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ, դա նշանակում է, որ այդ նժարը դատարկ է, դա նշանակում է, որ ինչ-որ հարաբերություններ անհամաչափություն ունեն և հավասարակշռությունից դուրս են եկել»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ հավասարակշռությունը վերականգնելու համար Հայաստանին անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև բոլոր պետությունների հետ։
«Դա ոչ թե քմահաճույքի հարց է, այլ մեզ հարկավոր է ունենալ հարաբերություններ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ և ընդհանրապես բոլոր պետությունների հետ»,-ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և գործում է միջազգային համակարգում հավասարակշռություն պահպանելու իր կարողությունների շնորհիվ։
«Պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և գործում է և գոյություն ունի միջազգային հարաբերություններում հավասարակշռություն պահելու իր կարողությունների միջոցով և իր կարողությունների շնորհիվ, և ահա հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ նոր որակի պետություն»,- հավելել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...