Ես ձեզ պատասխանատու ասում եմ․ Փաշինյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ
Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։
Հիմա Եվրամիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է, և մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...