18:00 Լուրերը մեկ տողով. ԵՄ-ի կոշտ նախազգուշացումը ՌԴ-ին. Իրանը դադարեցնում բանակցությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ և խոստանում է շարունակել աջակցությունը։
•ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ միջազգային փորձագետների մասնակցությամբ շարունակվում են Հայաստանը տնտեսական կենտրոն դարձնող «ԹՐԻՓՓ» նախագծի աշխատանքները։
•Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ «TRIPP» նախագիծն ԱՄՆ-ի քարոզչական քայլն է՝ ուղղված Ռուսաստանի դեմ և Իրան-Հայաստան հարաբերություններում լարվածություն ստեղծելուն։
•Գագարին գյուղում բացվել է արհեստական բանականության առաջին ֆաբրիկան, իսկ հունիսին նմանատիպ կենտրոն կհիմնվի նաև Հրազդանում, հայտնել է վարչապատ Նիկոլ Փաշինյանը:
•Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է մայիսի 28-ի շքերթին ցուցադրված սպառազինությանը և բանակի նոր զինանշանին։
•Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալներով՝ ապրիլին եվրագոտում գործազրկության մակարդակը պահպանվել է անփոփոխ՝ 6,3% սահմաններում։
•Իրանը դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ և դիտարկում է Հորմուզի ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցների ամբողջական փակման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...