Կոլապս է լինելու. փորձագետը` դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արգելքի մասին
Եթե Հայաստանի համար փակվեն կամ սահմանափակվեն դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները, հնարավոր չի լինի ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ առավել ևս կարճաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացնել ալկոհոլային խմիչքների և պտուղ- բանջարեղենի արտահանումը, օրինակ, դեպի Եվրամիություն, այս մասին ArmeniaSputnik-ի հետ զրույցում հայտնել է տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։
«ԵՄ շուկան երբևիցե չի կարող փոխարինել ՌԴ շուկային։ Ոչ միայն արտահանման, այլև Ռուսաստանից ներկրման խնդրի առաջ ենք կանգնելու։ Չպետք է մոռանանք, որ կենսական կարևոր նշանակության թիվ մեկ ապրանքը` ցորենը, բացառապես ներկրվում է Ռուսաստանից։ Մի քանի վագոն Ղազախստանից կամ այլ երկրներից ներկրումը չի կարող ապահովել բավարար ծավալներ»,– ընդգծել է տնտեսագետը։
Ալեքսանյանի գնահատմամբ` բացի լոգիստիկ հարցերից, ՀՀ-ն նաև ապրանքատեսակների արտահանման և իրացման խնդիր կունենան ԵՄ-ում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...