Զելենսկին հրամանագիր է ստորագրել․ որ երկրներն են հայտնվել սև ցուցակում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վավերացրել է նոր պատժամիջոցների փաթեթներ, որոնք համապատասխանեցված են Եվրոպական միության սահմանած սահմանափակումների 20-րդ ալիքին։ Որոշման թիրախում են հայտնվել ռազմական, տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտներին առնչվող տասնյակ ֆիզիկական ու իրավաբանական անձինք։
Սահմանված նոր արգելքների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի 16 քաղաքացիներ և 31 կազմակերպություններ։ Ընկերությունների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է. բացի ՌԴ-ից, ցուցակում ներառված են Բելառուսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղրղզստանում, Ղազախստանում ու Ուզբեկստանում գրանցված ձեռնարկություններ, ինչպես նաև Ուկրաինայի՝ ներկայումս ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործող սուբյեկտներ։
Տնտեսական և իրավական սահմանափակումները հիմնականում ուղղված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ արտադրողների, ծրագրային ապահովմամբ զբաղվողների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ պատրաստող գործարանների ու դրանց ղեկավարների դեմ։
Առանձին հրամանագրերով պատժամիջոցներ են կիրառվել նաև Իրանի 19 ու Սուդանի 7 քաղաքացիների նկատմամբ։ Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել իրանական 11 ընկերություններ, որոնք, ըստ ուկրաինական կողմի, անմիջական կապ ունեն բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների մշակման ու արտադրության ծրագրերի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...