Ռուս-հայկական հարաբերություններում նոր ազդակ․ Աստանայից հնչեց հստակ ուղերձ՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պահպանվող լարվածության և Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին, ՀՀ փոխվարչապետ, վարչապետի պաշտոնակատարի տեղակալ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Հայաստանի անունից հստակ ուղերձներ փոխանցեց ԵԱՏՄ գործընկերներին։
Գրիգորյանի ելույթը, ըստ էության, կարելի է գնահատել որպես Երևանի կողմից իրավիճակը հանդարտեցնելու և գործընկերներին վստահեցնելու փորձ, որ Հայաստանը մոտ ապագայում չի պատրաստվում կտրուկ քայլերի գնալ ԵԱՏՄ անդամակցության հարցում։ Այսպիսով, Հայաստանի՝ միությունից դուրս գալու կամ անդամակցությունը վերանայելու թեման փաստացի հետաձգվել է առնվազն մինչև տարեվերջ։
«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հավատարմությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա»,- հայտարարել է Մհեր Գրիգորյանը։
Քաղաքական շրջանակներում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երևանը, առնվազն այս փուլում, խուսափում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հստակ հայտարարություններից։ Ավելին, Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների շուրջ հնչող քաղաքական գնահատականների ֆոնին իշխանությունը շարունակում է պահպանել տնտեսական համագործակցության գործող ձևաչափերը՝ հասկանալով, որ ԵԱՏՄ-ից արագ ու առանց ծանր հետևանքների դուրս գալու սցենարը գործնականում իրատեսական չէ։
Այս իմաստով Աստանայում Մհեր Գրիգորյանի հնչեցրած ուղերձները կարելի է դիտարկել որպես ժամանակ շահելու և հարաբերություններում լրացուցիչ սրացումներից խուսափելու քայլ՝ առնվազն մինչև Հայաստանի իշխանությունները վերջնականորեն հստակեցնեն իրենց հետագա արտաքին-քաղաքական հաշվարկները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...