ՍԱՏՄ-ի արձագանքը` ՌԴ-ի կողմից մի շարք գյուղմթերքների ներմուծման սահմնափակումներին
Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը մայիսի 28-ին ծանուցում է ստացել Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանվող սահմանափակումների մասին։
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Auroranews-ին հայտնեց․ «Ստացել ենք ծանուցում, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները»։ Նա նաև նշել է, որ արդյունքները հայտնի կդառնան ու կհրապարակվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է մայիսի 30-ից հայկական մի շարք գյուղմթերքների՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու մասին։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ որոշման պատճառը բուսասանիտարական խախտումների հաճախակի արձանագրումն է և հայկական կողմից նախկինում հայտնաբերված խնդիրների ուղղությամբ անբավարար միջոցներ ձեռնարկելը։ Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ միայն 2026 թվականին արձանագրվել է խախտման 181 դեպք։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...