Հարված հայ տնտեսվարողներին. ՌԴ-ն մրգի և բանջարեղենի ներմուծումը կփոխարինի այլ շուկաներով
ՀՀ–ից մրգերի և բանջարեղենի ՌԴ ներմուծման արգելքն ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը կփոխարինի դրանք այլ շուկաներից ներմուծվող ծավալներով, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Մեր շուկաների վրա որևէ ազդեցություն չի լինի: Երեկ ինձ հարցրին, թե արդյոք գնաճ չի՞ լինի։ Մենք վիճակագրական այս թվերից ոչ մեկում փոփոխություն չենք նկատի: Սրանք բավականին նիշային ապրանքներ են, և մենք այդ ծավալների մեծ մասը բավարարում ենք մեր սեփական արտադրության միջոցով: Այս ոլորտներում մենք ունենք մեր շուկաների մատակարարման բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք»,–ասել է նա:
Երեկ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ Ռուսաստանը մայիսի 30-ից սկսած սահմանափակելու է մրգերի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից:
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...