ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց սպանություն Լոս Անջելեսում. ընտանիքի անդամները հայեր են
Չորեքշաբթի գիշեր Նորթ Հիլզում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած ինքնասպանության հետևանքով հայտնաբերվել է երկու չափահասի և երկու փոքր երեխայի դի, որոնցից մեկն ընդամենը 6 օրական էր, հայտնել են իրավապահ մարմինները: Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի (LAPD) աշխատակիցները հրաձգության վերաբերյալ ահազանգով կանչվել են Լոնդելիուս պողոտայի 16200 թաղամասում գտնվող տներից մեկը երեկոյան ժամը 8-ի սահմաններում:
Ժամանելով դեպքի վայր՝ նրանք հայտնաբերել են հրազենային վնասվածքներից մահացած չորս հոգու: Լոս Անջելեսի շրջանի դատական բժշկի գրասենյակը հետագայում նույնականացրել է մահացածների ինքնությունը. նրանք են՝ ընդամենը վեց օրական Էլլա Բասմաջյանը, 2 տարեկան Ալեք Բասմաջյանը, 31 տարեկան Խաժակ Բասմաջյանը և 30-ն անց մի կին, ում անունն անմիջապես չի հրապարակվել՝ մինչև հարազատներին տեղեկացնելը: Հետաքննության սկզբնական փուլում LAPD-ն նախապես հայտնել էր, որ մահացածները մոտ 35-40 տարեկան տղամարդ ու կին են, 5-ից 7 տարեկան երեխա և 4 ամսական մանկահասակ երեխա:
Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալների չեն փնտրում՝ հավելելով, որ դեպքը քննվում է որպես հաստատված սպանություն և ինքնասպանություն: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Նմանատիպ հոդվածներ
«Հիսուս Քրիստոս»-ը կրակոցներ է արձակել Սպիտակ տան ուղղությամբ. մանրամասներ
ԱՄՆ Գաղտնի ծառայության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ շաբաթ երեկոյան կրակ բացած զինված տղամարդը սպանվել է, հայտնել է...
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին չորեքշաբթի՝ մայիսի 20-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռը պայթել է մեկնարկի ժամանակ
Ամերիկյան Blue Origin ընկերության New Glenn ծանր կրող հրթիռը պայթել է Ֆլորիդայում՝ ուժային կայանքի փորձարկումների ժամանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուն ԱՄՆ-ում. բնակելի շենքն ամբողջությամբ ոչնչացվել է
ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավոր...