«Հիսուս Քրիստոս»-ը կրակոցներ է արձակել Սպիտակ տան ուղղությամբ. մանրամասներ
ԱՄՆ Գաղտնի ծառայության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ շաբաթ երեկոյան կրակ բացած զինված տղամարդը սպանվել է, հայտնել է գործակալության ներկայացուցիչը։
Գաղտնի ծառայության աշխատակիցների պատասխան կրակի հետևանքով վիրավորված կասկածյալը մահացել է բժշկական հաստատությունում։ Դեպքի պատճառով վնասվածքներ է ստացել նաև պատահական անցորդը, իսկ Գաղտնի ծառայության գործակալների շրջանում տուժածներ չկան։
Ինչպես նշել է Գաղտնի ծառայության ներկայացուցիչը, միջադեպի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եղել է Սպիտակ տանը և չի տուժել։
Կասկածյալը 21-ամյա Նասիր Բեստն է, ով 2025 թվականի հուլիսին ևս առնչություն էր ունեցել Գաղտնի ծառայության հետ, երբ Սպիտակ տուն ներթափանցելու փորձից հետո ձերբակալվել ու հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված տեղափոխվել էր հոգեբուժական բաժանմունք։ Տղամարդն իրեն «Հիսուս Քրիստոս» էր համարում
Հրաձգությունը տեղի է ունեցել Սպիտակ տան հարևանությամբ՝ հյուսիս-արևմուտքում գտնվող 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում՝ Էյզենհաուերի վարչական շենքի մոտակայքում։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ արձակվել է 15-ից մինչև 30 կրակոց։ Սպիտակ տան Հյուսիսային մարգագետնում գտնվող լրագրողները հայտնել են, որ արևելյան ժամանակով մոտավորապես 18:00-ին լսել են կրակոցների ձայներ, որից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրանց ներս է տարել։ Սպիտակ տանը կիրառված արգելափակման ռեժիմը դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին չորեքշաբթի՝ մայիսի 20-ի...
ՆԳՆ-ն` Դավիթ Բեկում ողբերգական ավտովթարի մասին
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին Մայիսի 13-ին, ժամը 14։45-ին 112 օպերատիվ կառա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Մրգաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից
Մրգաշեն գյուղում այսօր տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանվել է տեղի ատամնաբույժը, որին հարվածել են իր տան դիմաց...