ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռը պայթել է մեկնարկի ժամանակ
Ամերիկյան Blue Origin ընկերության New Glenn ծանր կրող հրթիռը պայթել է Ֆլորիդայում՝ ուժային կայանքի փորձարկումների ժամանակ։ Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00-ին)։ Հեռարձակումն իրականացվել է NASA Spaceflight պորտալի YouTube-յան ալիքով, հաղորդում է Reuters-ը:
Պատահարի պահին արձակման համալիրի վերևում կրակե մեծ գունդ է բարձրացել։ Blue Origin-ում տեղի ունեցածն անվանել են «անոմալիա» և հայտարարել, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Blue Origin-ի սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ այժմ ընկերությունը պարզում է պայթյունի պատճառները։
«Շատ ծանր օր է, բայց մենք կվերականգնենք այն, ինչ անհրաժեշտ է վերականգնել, և կվերադառնանք թռիչքներին»,- գրել է Բեզոսը X-ի իր էջում։
Պայթյունը տեղի է ունեցել կրակային փորձարկումների ժամանակ, որոնք ենթադրում են արձակման հարթակին ամրացված հրթիռի շարժիչների գործարկում։
Reuters-ը գրում է, որ Blue Origin-ը միլիարդավոր դոլարներ և շուրջ տասը տարի է ծախսել New Glenn-ի մշակման վրա։ Հրթիռը կոչված է մրցակցելու SpaceX-ի Falcon հրթիռների ընտանիքի և Starship տիեզերանավի հետ։
SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը մեկնաբանել է տեղի ունեցածը:
«Չափազանց ցավալի է։ Հրթիռները բարդ բան են»,- գրել է միլիարդատերը X սոցիալական ցանցում։ Նա հույս է հայտնել, որ թիմն արագ կվերականգնվի պատահարից հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Հիսուս Քրիստոս»-ը կրակոցներ է արձակել Սպիտակ տան ուղղությամբ. մանրամասներ
ԱՄՆ Գաղտնի ծառայության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ շաբաթ երեկոյան կրակ բացած զինված տղամարդը սպանվել է, հայտնել է...
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին չորեքշաբթի՝ մայիսի 20-ի...
ՆԳՆ-ն` Դավիթ Բեկում ողբերգական ավտովթարի մասին
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին Մայիսի 13-ին, ժամը 14։45-ին 112 օպերատիվ կառա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի...